Կապ - "Ավիատրանս" Հյուրանոց, Երևան

Գտնվելու վայրը և ճանապարհը

Հյուրանոց «Aviatrans»-ը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում՝ Աբովյան փողոցում (Հյուսիսային պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում)՝ մայրաքաղաքի ամենահին և հայտնի փողոցներից մեկում։ Գտնվելու վայրը շատ հարմար է ինչպես բիզնեսի, այնպես էլ զբոսաշրջության համար․ Հանրապետության հրապարակից ընդամենը 3 րոպե հեռավորության վրա, որտեղ գտնվում են ՀՀ մի շարք նախարարություններ, Հայաստանի Կենտրոնական Բանկը, Ազգային պատկերասրահը և Պատմության թանգարանը, ինչպես նաև «Հանրապետության հրապարակ» մետրոպոլիտենի կայարանը և «Վերնիսաժ» տոնավաճառը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը գտնվում է ընդամենը 15 րոպե փոխադրման հեռավորության վրա։



Հարմարավետ դիրքը՝ Երևանի մշակութային, բիզնես և առևտրային կենտրոնի սրտում, հյուրերին հնարավորություն է տալիս բացահայտել հայկական հնագույն մշակույթը, ձեռք բերել հայկական ձեռագործ հուշանվերներ և մնալ քաղաքի իրադարձությունների ու ժամանցի կենտրոնում։ Քաղաքի կենտրոնում տեղակայված բազմաթիվ բարերն ու ռեստորանները առաջարկում են մենյու, որը կբավարարի նույնիսկ ամենախստապահանջ հյուրերի ճաշակը։



Հյուրանոց «Aviatrans»-ը՝ Ձեր տունը Երևանի սրտում։